Միջազգային

Իսրայելական բանակը հարված է հասցրել սիրիացի զինվորականներին

2 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը հարված է հասցրել սիրիացի զինվորականներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հարված Է հասցրել սիրիացի զինվորականներին եւ «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Twitter-ում զետեղված նրա հայտարարության հետ:

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել Էր, որ Արաբական Հանրապետության հակաօդային պաշտպանությունը ետ Է մղել իսրայելական ավիահարվածը Դամասկոսի երկնքում: Գնդակոծությունը, ենթադրվում Է, կատարվել Է Գոլանի բարձունքների կողմից, մի քանի հրթիռ հաջողվել Է խոցել: Արդյունքում զոհվել Է երեք զինծառայող, մեկը տուժել Է:

Ինչպես հետեւում Է իսրայելացիների հայտարարությունից, դա նրանց պատասխանն Է սիրիացիների կողմից մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքերի տեղադրմանը «Ալֆա» գծի մերձակայքում, որը բաժանում Է երկու երկրները: Սիրիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման ժամանակներից ի վեր նրանք գտնվում են պատերազմական իրադրությունում:

Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների պատճառով:

Իսրայելի զինվորականները քանիցս հարված են հասցրել Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով ժամանակակից սպառազինությունները թշնամիների ձեռքը հայտնվել թույլ չտալու ձգտմամբ: Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին Է, որը տարածաշրջանում մարտնչում Է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Է Թեհրանի կողմից: «Ալ-Քուդս»-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի» Էլիտար ստորաբաժանում Է, որը պատասխանատու Է Իրանի սահմաններից դուրս գործողությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում