Տարածաշրջանային

Թուրք քաղաքական գործիչն ահազանգում է ֆինանսական ճգնաժամի հասցրած ծանր վնասների մասին

2 րոպեի ընթերցում

Թուրք քաղաքական գործիչն ահազանգում է ֆինանսական ճգնաժամի հասցրած ծանր վնասների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության նախագահ (DEVA) Ալի Բաբաջանը հայտարարել է, որ վերջին շրջանում լիրայի անկման և ֆինանսական ճգնաժամի արդյունքում Թուրքիան մեծ վնասներ է կրել, որը հատկապես կանդրադառնա թուրք ժողովրդի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բաբաջանը ասել է նոյեմբերի 17-ին թուրքական «Սյոզջյու» (Sözcü) օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ։

Ընդդիմադիր կուսակցության նախագահը քննադատական խոսքեր է հնչեցրել երկրի իշխանությունների հասցեին՝ նշելով, որ Թուրքիան շարունակում է գործ ունենալ ճգնաժամերի հետ, սակայն դրանց լուծման համար չկան համապատասխան մեխանիզմներ։ Բաբաջանը նշում է, որ վերջերս աշխատանքից հեռացված Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի օրոք կրկնապատկվել է գանձապետարանի պարտքը, դատարկվել է կենտրոնական բանկը, ծախսվել է գրեթե ողջ արտարժույթային ֆոնդը։

Ալի Բաբաջանն ասել է. «Մեր կրած վնասը հսկայական է: Ամբողջ ժողովուրդը վճարել է դրա համար և վճարելու է: Հնարավոր չէ կրկնապատկված պարտքը նորմալ մակարդակի բերել երեքից հինգ ամիսների ընթացքում։ Երկրի իշխանությունները տեղյակ չեն, թե ինչ է աշխատանքի բաժանումը կամ օրենքի գերակայությունը»:

Անդրադառնալով կառավարության վերջին երկու տարվա գործունեությանը, ընդդիմադիր գործիչը նշել է, որ որևէ նշանակալի ձեռքբերում չի եղել, ամեն տեղ միայն կորուստներ են։ Ըստ Բաբաջանի երկրի կառավարման համակարգը պրոբլեմային է, այն բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն այդ խնդիրներից բացի կարևոր է նաև պետական քաղաքականությունը, որը ներկայիս իշխանությունները չեն կարողանում ճիշտ վարել։ Թուրքիան այժմ ապահովագրված չէ, պետությունը անընդհատ բախվում է նորանոր խնդիրների հետ, որոնց, ըստ Բաբաջանի, չեն տրվում ճիշտ լուծումներ։

Իր խոսքի եզրափակիչ մասում Բաբաջանը ասել է, որ երկրի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն ժողովրդի վիճակը բարելավելու համար, քանի որ ֆինանսական ճգնաժամից ամենաշատը հենց նրանք են տուժել։

Սեդրակ Սարգսյան

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում