Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առցանց նիստին

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առցանց նիստին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

«Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթի ընթացքում ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել է Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա: ԱԽ քարտուղարը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը խաղաղության հաստատման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում