Տարածաշրջանային

Թուրքիայում ձերբակալվել են Քուրդիստանի ժողովրդական կուսակցության անդամներ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալվել են Քուրդիստանի ժողովրդական կուսակցության անդամներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական անվտանգության ծառայությունները նոյեմբերի 16-ին իրականացված գործողության արդյունքում ձերբակալել են «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամների: Ինչպես հայտնում են թուրքական լրատվական կայքերը, ձերբակալվածների թվում է նաև Մահմուդ Համիդը, ով ձերբակալվել է Ալ Վիլաթ թաղամասի Էլբուշի մզկիթում բնակվող քրոջը այցելելու ժամանակ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Մահմուդ Համիդը հարցաքննության ժամանակ ասել է, որ Այնուլարաբում տեղակայված զինյալների համար նախատեսված ճամբարում ԱՄՆ 5 քաղաքացիների կողմից «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» մոտ 500 անդամ մոտ մեկ ամիս ստացել են զինվորական ուսուցում:

Ըստ նրա տված տեղեկությունների՝ ինքը իր ընտանիքի հետ բնակվել է Էլ Բաբում մինչև 2015 թվականը, երբ Իսլամական պետությունը իր հսկողության տակ վերցրեց քաղաքը, ինչից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մանբիջ և անդամակցել է «Քուրդիստանի ժողովրդական կուսակցությանը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում