«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց Ազգային ժողովի նիստը
1 րոպեի ընթերցում
![«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց Ազգային ժողովի նիստը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1035110.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց խորհրդարանի նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել ԱԺ նիստին:
«Այս դահլիճում պետք է քննարկվի մեկ օրակարգ՝ ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական: Եթե դուք շարունակում եք ձեր օրակարգը, մենք չենք մասնակցելու այս նիստին»,- ասաց Զոհրաբյանը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: