Միջազգային

Ֆրանսիայի ոստիկանությունը տարաբնակեցնում Է միգրանտների ճամբարը Փարիզի մերձակայքում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ոստիկանությունը տարաբնակեցնում Է միգրանտների ճամբարը Փարիզի մերձակայքում
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի իրավապահները նոյեմբերի 17-ի առավոտյան ձեռնամուխ են եղել միգրանտների ճամբարի տարհանմանը Փարիզի Սեն-Դենի արվարձանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:

«Իմ հանձնարարությամբ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան այսօր առավոտյան ձեռնամուխ Է լինում անօրինական ճամբարի տարհանմանը, որը բաղկացած Է 2 հազար մարդուց, որոնք ահավոր սանիտարական պայմաններում են ապրում Սեն-Դենում: Շնորհակալություն Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանում ոստիկանության եւ ծառայության աշխատակիցների մոբիլիզացված ուժերին, որոնք նրանց ապահովում են ապաստարանով»,-գրել Է Դարմանենը Twitter-ում:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, միգրանտներին առաջարկում են տեղեր զբաղեցնել ավտոբուսներում, որոնք նրանց կտեղափոխեն տեղավորման 26 կենտրոններ: Հաղորդվում Է, որ ճամբարում տղամարդիկ են՝ սերված Աֆղանստանից, ինչպես նաեւ Սուդանից, Եթովպիայից եւ Սոմալիից:

Ոստիկանությունը տարվա ընթացքում մի քանի անգամ տարաբնակեցնում Է Փարիզի հյուսիսում գտնվող ճամբարը, սակայն նրանք կրկին հայտնվում են: Որպես կանոն, այնտեղ մարդիկ ապրում են վրաններում եւ ինքնաշեն հյուղակներում՝ հակասանիտարական պայմաններում, ինչի պատճառով արագորեն միգրանտների «հարեւաններն» են առնում առնետները, իսկ բնակիչներն սկսում են վարակվել տարբեր հիվանդություններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում