ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց 20 րոպեով ընդմիջել խորհրդարանի նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ նիստերի դահլիճում բորբոքված կրքերի պայմաններում հնարավոր չէ շարունակել խորհրդարանի աշխատանքները:
«Նման բորբոքված վիճակում հնարավոր չէ շարունակել: Ես առաջարկում եմ, որ 20 րոպե ընդմիջում վերցնենք, հանդարտեցնենք կրքերը: Ես մեր բոլոր գործընկերներին առաջարկում եմ, խնդրում եմ վերադառնանք հանդարտ աշխատանքային դաշտ և հետո շարունակենք»,- ասաց Մակունցը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: