Միջազգային

Պուտինը եւ Մակրոնը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը

1 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Մակրոնը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին համատեղ դիմակայելու ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Արծարծվել են երկկողմ համագործակցության առանձին հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին համատեղ դիմակայելու ոլորտում: Դրական գնահատական Է տրվել Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Դարմանենի բանակցություններին, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 11-12-ին Մոսկվայում»,-ասվում Է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում