Միջազգային

Բայդենը NASA-ին եւ SpaceX-ին շնորհավորել է Crew Dragon-ի հաջող մեկնարկի համար

2 րոպեի ընթերցում

Բայդենը NASA-ին եւ SpaceX-ին շնորհավորել է Crew Dragon-ի հաջող մեկնարկի համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատ Ջո Բայդենը, որն ավելի վաղ հայտարարել Էր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, Դոնալդ Թրամփից անմիջապես հետո NASA-ին եւ SpaceX-ին շնորհավորել Է Crew Dragon-ի հաջող օդաչուավոր մեկնարկի կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«NASA-ին եւ SpaceX-ին շնորհավորում եմ այսօրվա արձակման կապակցությամբ: Դա գիտության ուժի եւ այն բանի վկայությունն Է, ինչին մենք կարող ենք հասնել՝ օգտագործելով մեր ինովացիաները, հնարագիտությունը եւ վճռականությունը: Ես միանում եմ բոլոր ամերիկացիներին եւ Ճապոնիայի ժողովրդին՝ լավագույն մաղթանքներ հղելու տիեզերագնացներին իրենց ճանապարհորդություններում»,-գրել Է նա Twitter-ում:

Ավելի վաղ տիեզերական գործակալությանն արձակման կապակցությամբ շնորհավորել Է ԱՄՆ-ի գործող նախագահ Թրամփը: ԱՄՆ-ի համար սա երկրորդ օդաչուավոր մեկնարկն Է 2011 թվականից ի վեր, երբ ավատվեց Space Shuttle-ի ծրագիրը: Crew Dragon-ը, որում գտնվում են NASA-ի երեք աստղանավորդներ եւ մեկ տիեզերագնաց՝ Ճապոնիայից, մեկնարկել Է Ֆլորիդայում նոյեմբերի 16-ին Երեւանի ժամանակով 04:27-ին:

Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) նրա կցումը պլանավորված Է նոյեմբերի 17-ի առավոտյան: ԱՄՆ-ի համար սեփական օդաչուավոր ծրագրի վերսկսումն առանձնահատուկ կարեւոր նշանակություն ունի, քանի որ նվազեցնում Է Ռուսաստանից կախվածությունը իր տիեզերագնացներին ՄՏԿ հասցնելու գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում