Միջազգային

Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

1 րոպեի ընթերցում

Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության Է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հայտարարելով, որ մարմինն օգտակար որոշումներ չի մշակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի կարգավորվի համագործակցությունը, հաշվեկշռված բեւեռները պետք Է հնարավորություն ունենան ձեւ տալ այդ համագործակցությանը նոր բազմակողմանիության շուրջ, այսինքն՝ տարբեր տերությունների միջեւ երկխոսությանը, որն անհրաժեշտ Է համատեղ որոշումների համար: Դա ինքնին հանգեցնում Է այն բանի հաստատմանը, որ բազմակողմ համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են. ստիպված եմ ընդունել, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջադրում»,-Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել Է Grand Continent հրատարակությանը:

Նա նշել Է, որ անհրաժեշտ Է վերաիմաստավորել համագործակցության, միավորումների ձեւերը եւ անցկացնել կառույցների արդիականացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում