Քաղաքականություն

ԼՂ կարգավիճակի հարցը նոր սրությամբ և կարևորությամբ պետք է դրվի բանակցությունների հիմքում. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԼՂ կարգավիճակի հարցը նոր սրությամբ և կարևորությամբ պետք է դրվի բանակցությունների հիմքում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է բանակցություններում իր սեփական կետը:

«Պետք է վերլուծենք և ձևակերպենք այն օրակարգը, որ այսօր մենք ունենք այսօրվա իրավիճակի շուրջ, և պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վրա: Ամենակարևոր խնդիրն այն է, որ ԼՂ ժողովուրդը պետք է ապրի Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում»,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ ինչպես նաև հումանիտար, կոմունիկացիոն հարցերը, տրանսպորտային և այլ հարցերը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում