Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Այլևս մեզ հետ չէ մեծանուն հայ, մտավորական և բոլորիս կողմից սիրված Արմեն Ջիգարխանյանը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի անվանի դերասանի հետ հանդիպումը՝ Մոսկվայի իր բնակարանում, որի ընթացքում նա մեծ ջերմությամբ էր խոսում հայրենիք այցելելու ցանկության մասին: Ցավոք, առողջությունը չներեց:

Արմեն Ջիգարխանյանը մեծ սեր և ժողովրդականություն է վայելում ոչ միայն հայ, այլև այլ ժողովուրդների շրջանում ու մենք հպարտ ենք նրա նման հայրենակից ունենալու համար:

Նա «Բարև, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Թեհրան-43», «Հարսնացու հյուսիսից» և բազմաթիվ այլ հայտնի ֆիլմերում ու ներկայացումներում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես մտավորականի և հայի բացառիկ կերպար:

Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»,-ասված է ցավակցական ուղերձում:

Հայերեն Français Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը