NYT-ը հաղորդել Է Թրամփի հնարավոր գործողությունների մասին Բայդենի պաշտոնական հաղթանակի դեպքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Է 2024 թվականի ընտրություններում իր թեկնածուի առաջադրման մասին հայտարարել հենց որ հաստատվի իր մրցակից Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է New York Times թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին: Նրա տվյալներով՝ դա կարող Է տեղի ունենալ այն բանից հետո, երբ նահանգները հավաստագրեն ընտրությունների արդյունքները:

Բայդենը, ըստ նախնական տվյալների, հաղթել Է բավականաչափ թվով նահանգներում, որպեսզի հավաքի քվեատուների պահանջվող 270 ձայնը, սակայն ձայների հաշվումը դեռ շարունակվում Է մի շարք նահանգներում: Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում Է թերթը, Թրամփը չունի ընտրությունների արդյունքները վիճարկելու հստակ պլան, չնայած պարտությունն ընդունելուց նրա հրաժարվելը եւ մի շարք նահանգներում ներկայացված հայցերը: «Նա գիտի, որ ամեն բան վերջացած Է»,-թերթին հայտարարել Է Թրամփի խորհրդականներից մեկը: New York Times-ի տվյալներով՝ խորհրդականները Թրամփին տեղեկացնում են, որ ընտրությունների ելքը փոխելու համար բավարար քանակությամբ խախտումներ գտնելու նրա շանսերը շատ քիչ են:

Միչիգանի, Ջորջիայի եւ Փենսիլվանիայի դատարաններում քննարկում են Թրամփի շտաբի հայտարարություններն ընտրություններում զանգվածային խախտումների մասին, որոնք նա կրկնում Է Twitter-ում: Նահանգների պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ընտրություններում խոշոր խախտումներ չեն եղել: Ներքին անվտանգության նախարարությունը նոյեմբերի 12-ին նույնպես հայտարարել Է, որ Թրամփը նահանգներից ոչ մեկում ոչ մի տվյալ չունի ընտրողների կորած, չհաշված կամ փոխված ձայների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Չինաստանը և ԱՄՆ-ն մտադիր են իրավահավասար հիմունքներով զարգացնել արհեստական ​​բանականության շուրջ երկխոսությունը

Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի

Գինու լայն տեսականի, ազգային երգ ու պար․ կանցկացվի Արենի գինու փառատոնը

ՀՀ վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին

Երևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է վարչապետ Մադյարին անձեռնմխելիությունից զրկելու օգտին

Don’t Stop-ը՝ Նատալինայի կյանքի կարգախոս. 13-ամյա երգչուհին՝ մեծ բեմերի, պատասխանատվության ու նոր նախագծի մասին

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել են նվազեցնել միմյանցից ներմուծվող 60 մլրդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը