CNN-ը կանխատեսում Է Բայդենի հաղթանակն Արիզոնայում ձայների 99 տոկոսը հաշվելուց հետո

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենը հաղթել Է Արիզոնայի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները: Արիզոնան մնացել Է այն մի քանի նահանգներից մեկը, որտեղ պարզ չԷ պայքարի ելքը Ջո Բայդենի եւ Դոնալդ Թրամփի միջեւ:

CNN-ի համաձայն, նահանգում քվեաթերթիկների 99 տոկոսը հաշվելուց հետո Բայդենի օգտին քվարկել Է ընտրողների 49,4 տոկոսը, Թրամփի օգտին՝ 49,1 տոկոսը: Տարբերությունը կազմում Է 14 հազարից պակաս ձայն: Ընտրություններն Արիզոնայում հաղթողին բերում Է քվետուների 11 ձայն: Եթե հեռուստաալիքի կանխատեսումը ճիշտ լինի, դա կլինի երկրորդ դեպքն ավելի քան 70 տարվա ընթացքում, երբ Արիզոնայում հաղթանակ Է տանում դեմոկրատը:

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվել են նոյեմբերի 3-ին: Նախնական տվյալներով՝ հաղթել Է Ջո Բայդենը, նրա հաղթանակի մասին հայտարարել են ամերիկյան խոշորագույն ԶԼՄ-ները: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփն ասել Է, որ ընտրությունները դեռ հեռու են ավարտվելուց, նա մտադիր Է պաշտպանել սեփական հաղթանակը դատարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ