Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հարձակվել են թուրքական մզկիթի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նոյեմբերի 12-ին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Կրոնական գործերի թուրք-իսլամական միությանը պատկանող «Մասջիդ-ի Աքսա» մզկիթը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։

Բեռլինի Վեդինգ թաղամասում գտնվող մզկիթի պատերին և հարակից թեյարանի պատուհաններին հայտնաբերվել են ռասայական և կրոնական գրություններ, որտեղ կան թուրքերին, իսլամին, և մուսուլմաններին վիրավորող արտահայտություններ։ Մզկիթների ասոցիացիայի նախագահ Սինասի Յաշարը հայտարարել է, որ իրենք սպասում են, որ ոստիկանությունը քայլեր կձեռնարկի այս հանցագործությունը իրականացրած մարդկանց հայտնաբերելու և պատժելու համար, և չնայած շարունակվող կրոնական, ռասայական, և լեզվական ճնշումներին իրենք շարունակելու են ապրել Գերմանիայում։ Նա նշել է, որ այս հարձակումը վերջին շրջանում տեղի ունեցած արդեն երկրորդ հարձակումն էր։

Հայերեն Русский

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ