Միջազգային

Մերկելը կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը համեմատել Է XX դարում «իսպանական գրիպի» համաճարակի հետ

2 րոպեի ընթերցում

Մերկելը կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը համեմատել Է XX դարում «իսպանական գրիպի» համաճարակի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առցանց-հանդիպման ընթացքում ուսանողներին պատմել Է, որ COVID-19-ի համավարակի պատճառով իր անհատական աշխատանքային շփումները կրճատել Է «մինչեւ առավելագույն անհրաժեշտ մակարդակ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես փորձում եմ հանդիպումներն անցկացնել ոչ չափից ավելի հաճախ, միայն պրոֆեսիոնալ անհրաժեշտության դեպքում»,-ասել Է կանցլերը:

Նա հայտարարել Է, որ ժամանակակից երիտասարդությունը կարող Է իրեն համարել «կորոնավիրուսի սերունդ», իր մասշտաբներով համանման համավարակ մարդկությունը չի տեսել 1918-1919 թվականներին տարածված «իսպանական գրիպի» ժամանակներից ի վեր: «Սա մի բացառիկ բան Է, մենք կարող Էինք առանց դրա Էլ ապրել, բայց մարդկության պատմության մեջ դա պարբերաբար պատահում Է: Մենք պետք Է փորձենք հաղթահարել սա՝ օգտագործելով առկա միջոցները: Պատկերացրեք, 1918-1919 թվականներին չի եղել պատվաստումների այսպիսի զարգացում, չի եղել պենիցիլին, բազմաթիվ հակաբիոտիկներ հայտնի չեն եղել, դրանք այժմ Էլ մեզ մի փոքր օգնում են այդ գրիպի դեպքում… Այսօր մենք ավելի լավ ենք պատրաստված, բայց համավարակը մնում Է համավարակ»,-ասել Է Մերկելը. նրա զրույցը երիտասարդների հետ ուղիղ եթերով հեռարձակվում Է Գերմանիայի կառավարության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում