Աֆղանստանում ոչնչացրել են «Ուզբեկստանի իսլամական շարժման» պարագլխին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի անվտանգության ուժերը «Ուզբեկստանի իսլամական շարժում» միջազգային ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ազիզ Յուլդաշին ոչնչացրել են երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ֆարյաբի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պաշտպանության նախարարությունը:

«Ազիզ Յուլդաշը՝ «Ուզբեկստանի իսլամական շարժման» պարագլուխն սպանվել Է, նրա որդին՝ Հիքմաթը, Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերի (ANSF) գործողությունների արդյունքում վիրավորվել Է Ֆարյաբի նահանգի Գորմաչի շրջանում:

Ազիզ Յուլդաշը մասնակից Է ահաբեկչական հարձակումների եւ հյուսիսային նահանգներում աֆղանցիների զանգվածային սպանության»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ընթացիկ տարվա հուլիսին Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հաղորդել Էր, որ Մոսկվայում, Նովոսիբիրսկում եւ Կրասնոդարի երկրամասում ուժայինները դադարեցրել են «Ուզբեկստանի իսլամական շարժման» միջտարածաշրջանային կառույցի գործունեությունը, 22 մարդ Է ձերբակալվել նրա պարագլուխներից եւ շարքային մասնակիցներից, որոնք կոչ են արել ահաբեկչական բնույթի հանցագործություններ կատարել, հավաքագրել եւ զինվորագրված անձանց են տեղափոխել մարտական գործողությունների գոտիներ, ֆինանսավորել Սիրիայի ահաբեկիչներին: ԱԴԾ-ի հատուկ գործողությունն անցկացվել Է ՆԳ նախարարության եւ Պետական գվարդիայի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան