Քաղաքականություն

Արսեն Բաբայանը և Արծվիկ Մինասյանը բերման են ենթարկվել ԱԱԾ. նրանք ներկայացվել են ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Արսեն Բաբայանը և Արծվիկ Մինասյանը բերման են ենթարկվել ԱԱԾ. նրանք ներկայացվել են ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԱԱԾ-ից:

«Լուրը հաստատում ենք, տվյալ անձինք բերման են ենթարկվել: Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին՝ Հատուկ քննչական ծառայություն»,- նշեցին ԱԱԾ-ից:

Նոյեմբերի 12-ին երեկոյան Մատենադարանի մոտից խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նախատեսում են հանրահավաք-երթ իրականացնել: 17 կուսակցություն հանրահավաք են հրավիրել՝ նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում