Միջազգային

Ճապոնիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց Է ունեցել Ջո Բայդենի հետ, որը հայտարարել Է, որ հաղթանակ Է տարել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:

Սուգան Բայդենին շնորհավորել Է նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ եւ ընդգծել Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի դաշինքի կարեւորությունն անվտանգության բնագավառում:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը Բայդենին հաղթանակի առթիվ շնորհավորել Էր Twitter-ի միջոցով, իսկ նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել, որ համագործակցության հույս ունի Միացյալ Նահանգների հետ՝ «Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության եւ բարգավաճման ապահովման» համար:

Ինչպես հաղորդվել Է, Բայդենն արդեն հեռախոսազրույց Է ունեցել համաշխարհային մի շարք ղեկավարների հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ: ԱՄՆ-ում ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին:

Ձայների մեծ մասն արդեն հաշվել են, սակայն նահանգներում քվեաթերթիկների մշակման պաշտոնական արդյունքները հայտնի կլինեն նոյեմբերին ավելի ուշ: Սակայն առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները կանխատեսել են նախագահի ընտրություններում Բայդենի հաղթանակը:

Քաղաքական գործիչն ինքը նույնպես իրեն Է համարում ընտրություններում հաղթողը. նրան հաջողության կապակցությամբ շնորհավորել են համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ: Սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփը, փորձելով վերընտրվել, համաձայն չԷ քվեարկության արդյունքների հետ եւ մտադիր Է դրանք մի շարք նահանգներում վիճարկել դատական կարգով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում