Մեր քաղաքական թիմը պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվության իր բաժինը. Էդուարդ Աղաջանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ ԼՂ-ի վերաբերյալ այն ծավալի տեղեկատվությունը, որն այս պահի դրությամբ հրապարակվել է վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, առավելագույնն է, որ այս պահին հնարավոր է հանրայնացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Աղաջանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք, ներառյալ իրենց քաղաքական թիմը, պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվության իր բաժինը:

«Վստահեցնում ենք, որ այն ծավալի տեղեկատվությունը, որն այս պահի դրությամբ հրապարակվել է վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, առավելագույնն է, որ այս պահին հնարավոր է հանրայնացնել։ Բայց և պետք է վստահ լինեք, որ որևէ մանրուք այս ամբողջ գործընթացի վերաբերյալ հանրությունից չի թաքցվելու։ Դա ուղղակի բացառված է: Մենք դա տեսնում ենք, և հատկապես այս իրավիճակում դա առավել քան պարտավորեցնող է։ Միաժամանակ, յուրաքանչյուր ոք, ներառյալ մեր քաղաքական թիմը, պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվության իր բաժինը։ Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը և օրենքով սահմանված բոլոր միջոցները գործարկելու ենք այդ նպատակին հասնելու համար»,- գրել է Աղաջանյանը:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին