Ֆրանսիան առաջարկել Է բարեփոխել Շենգենյան գոտին
2 րոպեի ընթերցում

«Մեզ անհրաժեշտ Է բարեփոխել Շենգենյան գոտին. առաջին հերթին այն բանի համար, որպեսզի ուժեղացվի անվտանգությունը ԵՄ-ի արտաքին սահմանների վրա»,-հայտարարել Է Մակրոնը:
Նա հավելել Է, որ մոտ օրերս Փարիզը հանդես կգա Շենգենյան գոտին բարեփոխելու առաջարկությամբ եւ այն կներկայացնի ԵՄ-ի մյուս երկրներին:
Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ Է «բարելավել Շենգենյան գոտու կառավարումը, քանի որ ներկայում գոտում կանոնավոր քաղաքական հսկողություն չկա սահմանի վրա հրատապ հարցերը, այդ թվում՝ միգրացիայի եւ ներքին անվտանգության հարցերը կարգավորելու համար»:
Ֆրանսիայի նախագահն առաջարկել Է ստեղծել «անվտանգության ինչ-որ ներքին խորհուրդ»: Նա ընդգծել Է, որ Շենգենյան գոտու բարեփոխումը ենթադրում Է «միաժամանակ ե՛ւ ազատության, ե՛ւ անվտանգության» ապահովում:
«Մենք պետք Է բարեփոխենք Շենգենյան տարածությունը, որպեսզի այն նաեւ անվտանգության տարածություն լինի, ինչը նշանակում Է Եվրոպական միության արտաքին սահմանների ամրապնդում, Շենգենի մեխանիզմի գործելու բարելավում, ներառյալ պատժամիջոցները նրանց դեմ, ովքեր չեն պահպանում իրենց պարտավորությունները, (մենք պետք Է) նորացնենք այդ տարածության կառավարումը»,-հավելել Է Մակրոնը:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ Եվրահանձնաժողովը դեկտեմբերի սկզբին կներկայացնի Եվրոպայում ահաբեկչությանը հակազդելու նորացված ծրագիր: Աշխատանքի ուղղությունների թվում նա նշել Է ահաբեկչության կանխումը եւ Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: