Փոմպեոն վստահություն Է հայտնել, որ Թրամփը կպահպանի իշխանությունն ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն վստահություն Է հայտնել, որ իշխանությունը երկրում մնալու Է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կլինի սահուն անցում (երկրի իշխանության) դեպի Թրամփի երկրորդ վարչակազմ»,-ասել Է Փոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետդեպարտամենտը կհամագործակցի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենի անցումային խմբի հետ, որին շատերը հաղթանակ են նախորոշում ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:

«Մենք պատրաստ ենք: Ամբողջ աշխարհը տեսնում Է, թե ինչ Է տեղի ունենում: Մենք պատրաստվում ենք հաշվել բոլոր ձայները: Երբ գործընթացն ավարտվի, հետ կվերցվեն քվեատուները, առկա Է մի գործընթաց, որը հստակորեն շարադրված Է Սահմանադրության մեջ»,-հավելել Է նա: ԱՄՆ-ում ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ձայների մեծ մասն արդեն հաշվել են, սակայն նահանգներում քվեաթերթիկների մշակման պաշտոնական արդյունքները հայտնի կլինեն նոյեմբերին ավելի ուշ: Սակայն առկա տվյալների հիման վրա ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները կանխատեսել են նախագահի ընտրություններում Բայդենի հաղթանակը: Քաղաքական գործիչն ինքը նույնպես իրեն Է համարում ընտրություններում հաղթողը. նրան հաջողության համար շնորհավորել են համաշխարհային բազմաթիվ առաջնորդներ: ԱՄՆ-ի հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեմոկրատներին մեղադրել Է խարդախությունների մեջ եւ այն բանի մեջ, որ նրանք «գողացել են» իր հաղթանակը, չի ընդունում պարտությունը: Նա մտադիր Է մի քանի նահանգներում քվեարկության արդյունքները վիճարկել դատական կարգով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին