Միջազգային

Մերկելը նշել է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում ազատության ու խաղաղության համար

2 րոպեի ընթերցում

Մերկելը նշել է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում ազատության ու խաղաղության համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել Է Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել Է նրա փորձը, Գերմանիայի եւ Եվրոպայի նրա իմացությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք՝ գերմանացիներս, վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ կարեւոր դեր Է ԱՄՆ-ը խաղում աշխարհում ազատության ու խաղաղության համար: Մենք անմիջականորեն վերապրել եւ փորձով իմացել ենք, թե ինչ մեծ նշանակություն ունեն ամերիկա-գերամանական բարեկամությունը, անդրատլանտյան գործընկերությունը Գերմանիայի համար, Եվրոպայի ու աշխարհի համար»,-Մերկելը նոյեմբերի 9-ին հայտարարել Է լրագրողներին: Նա նշել Է, որ «յուրաքանչյուր չորս տարին մեկ ամբողջ աշխարհն առանձնահատուկ ուշադրությամբ Է հետեւում ԱՄՆ-ի ընտրություններին»:

«Ես սրտանց շնորհավորում եմ Ջո Բայդենին ԱՄՆ-ի 46-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ջո Բայդենն իր հետ բերում Է ներքին ու արտաքին քաղաքականության բազմամյա փորձ: Նա լավ գիտի Գերմանիան եւ Եվրոպան: Ես հաճույքով եմ հիշում նրա հետ տեղի ունեցած հաճելի հանդիպումներն ու զրույցները»,-շարունակել Է Մերկելը: Գերմանիայի կանցլերը նաեւ շնորհավորել Է Քամալա Հարիսին՝ փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ՝ նրան համարելով «Ամերիկայի հնարավորությունների օրինակ»: «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ ծանոթանալուն»,-հավելել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում