ԶԼՄ-ները հաղորդել են մինչեւ Թրամփի հեռանալը Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի պլանների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում Է Իրանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ սահմանել մինչեւ նախագահի հեռանալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Axios հրատարակությունը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրների: Հրատարակության հաղորդագրության համաձայն, Սպիտակ տունը Իսրայելի եւ Պարսից ծոցի մի քանի երկրների հետ համակարգմամբ, առաջ Է քաշում առաջիկա տասը շաբաթներին, մինչեւ հունվարի 20-ին Ջո Բայդենի պաշտոնակալությունը, հակաիրանական նոր պատժամիջոցներ սահմանելու պլանը: Axios-ը գրում Է, որ նոյեմբերի 8-ին Իսրայել Է ժամանել Թրամփի վարչակազմի Իրանի հարցերով հանձնակատար Էլիոթ Աբրամսը, որը հանդիպում Է ունեցել երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն-Շաբաթի հետ՝ քննարկելու պատժամիջոցների պլանը:

Նոյեմբերի 9-ին Աբրամսը պետք Է հանդիպում ունենա Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի եւ արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազի հետ՝ նրանց պլանի մասին տեղեկացնելու նպատակով: Հրատարակության իսրայելական աղբյուրների տվյալներով՝ Թրամփի վարչակազմը կարծում Է, որ պատժամիջոցների այդ նոր «հոսքը» կուժեղացնի իրանցիների վրա ճնշումը եւ Բայդենի վարչակազմի համար կբարդացնի վերադարձը 2015 թվականի միջուկային գործարքին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թրամփի վարչակազմը, իսրայելական դիվանագիտական եւ ուժային գերատեսչությունների աջակցությամբ, իրանական կազմակերպությունների նպատակային ցուցակ Է պատրաստել, որոնք ենթարկվելու են պատժամիջոցների: Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ պլանավորվող պատժամիջոցները կապված չեն իրանական միջուկային ծրագրի հետ: Ամենայն հավանականությամբ, դրանք կչեղարկվեն Բայդենի վարչակազմի կողմից եւ դուռ կբացեն 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործկալությունը:

Հայերեն Русский

Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի

ՍԱՏՄ-ն կասեցրել է գազավորված ըմպելիքների հերթական արտադրամասերի արտադրական գործունեությունը

Կալասը ողջունել է Ռաֆահում և Արևմտյան ափում ԵՄ առաքելությունների մանդատի երկարաձգման Իսրայելի որոշումը

ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ

ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում ՄԹ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Ճապոնիայի վարչապետը «բացարձակապես անընդունելի» է որակել Պուտինի այցը Իտուրուպ կղզի

Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան

Գյումրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության 5 տարին․ նոր մոտեցումներ, թվայնացում և արդյունավետության բարձրացում

«ԱԿԶ» ընկերությունը տուգանվել է․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ երեք արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված պահանջներին