Քաղաքականություն

Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Մակրոնին՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Մակրոնին՝ կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի 39 պատգամավոր դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով Արցախի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Գի Տեսիենը:

Պատգամավորները նախագահին ուղղված իրենց կոչում ընդգծել են, որ միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախին դուրս գալ այն գոտուց, որը թույլ չի տալիս ստանալ միջազգային, հումանիտար աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում