Ղարաբաղյան հիմնահարց

Արցախի բնակավայրերում գիշերը հարաբերական հանգիստ է եղել․ միայն Շուշին եղել է հրթիռների հարվածի տակ

1 րոպեի ընթերցում

Արցախի բնակավայրերում գիշերը հարաբերական հանգիստ է եղել․ միայն Շուշին եղել է հրթիռների հարվածի տակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Կեսգիշերից հետո, Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության»,- հայտնում են ԱԻՊԾ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում