Կյանքից հեռացել է ռուս գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին РБК-ին հայտնել է նրա ներկայացուցիչ Օլեգ Ստաշկևիչը:
Ժվանեցկու մահվան պատճառը չի նշվում:
Միխայիլ Ժվանեցկին ծնվել է 1934թ., Օդեսայում: Արժանացել է Ուկրաինայի և Ռուսաստան Դաշնության վաստակավոր արտիստի կոչման:
Կարդացեք հոդվածը` Русский