Որոշ երկրներ փորձում են համավարակն օգտագործել տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար. Միշուստին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ որոշ երկրներ փորձում են օգտագործել կորոնավիրուսի համավարակն ու ընդհանուր համաշխարհային անկայունությունը տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ընթացքում, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով:

«Միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտագործել համավարակն ու համաշխարհային ընդհանուր անկայունությունը, որպեսզի տնտեսական, իսկ երբեմն նաև քաղաքական առավելություն ստանալու համար»,- ասել է Միշուստինը:

Որպես նման գործողությունների օրինակ Միշուստինը նշել է այլ երկրների կողմից տնտեսական գործընթացների իրենց տեսլականը պարտադրելը, ինչպես նաև պատժամիջոցների սահմանումն ու պրոտեկցիոնիստական միջոցառումները, որոնք լայնորեն օգտագործվում են անբարեխիղճ մրցակցության նպատակով: Միշուստինն ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունենում Բելառուսում, Ղրղզստանում առկա բարդ իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին: «Այս պայմաններում Համագործակցության անդամ երկրները պետք է աջակցեն կառուցողական փոխգործակցությանը, ակտիվ աշխատեն, միմյանց համար մնան ամենամոտ տնտեսական գործընկերները»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին