Միջազգային

Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը

2 րոպեի ընթերցում

Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն, ինչպես նաև ՌԴ շրջաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, օպերատիվ խորհրդակցության մասին նոյեմբերի 6-ին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի և կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը», - հայտնել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով՝ քննարկվել են նաև ՌԴ շրջաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ու երկրի սոցիալ-տնտեսական այլ ընթացիկ հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պառլամենտի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ բնապահպանական և տրանսպորտային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում