Միջազգային

Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով խուզարկություններ են կատարվել Գերմանիայում

2 րոպեի ընթերցում

Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով խուզարկություններ են կատարվել Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում չորս հասցեով բնակարաններում եւ գրասենյակներում խուզարկություններ են կատարվել Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԳԴՀ-ի երկրամասային քրեական վարչությունը:

Հետաքննչական գործողություններն անցկացվել են չորս մարդկանց մոտ՝ Օսնաբրյուկ, Կասսել քաղաքներում եւ Պիննեբերգի շրջանում: Վարչությունում նշում են, որ նրանք, հավանաբար, մասնակից չեն հարձակումներին, բայց, հնարավոր Է, կապված են եղել ահաբեկիչների հետ:

Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ: Զոհվել Է չորս մարդ, եւս 22 հոգի վիրավորվել Է, հարձակողներից մեկին սպանել են ոստիկանները: Ավստրիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն: Պարզվել Է, որ կասկածյալներից մեկը ալբանական ծագում ունեցող 20-ամյա երիտասարդ Է, որն ունի Ավստրիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն:

Հայտնի Է 2020 թվականի ամռանը Սիրիայի մեկնելու նրա փորձի մասին՝ «Իսլամական պետության» (ԻՊ) մարտերին մասնակցելու համար: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է ԻՊ-ն: Ահաբեկչության գործով ձերբակալվել Է 15 մարդ, նրանցից ութը, պարզվել Է, դատվածություն են ունեցել այդ թվում՝ ահաբեկչության կամ սպանության փորձի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում