Միջազգային

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը պաշտոնաթողության դիմում Է պատրաստել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը պաշտոնաթողության դիմում Է պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պաշտոնաթողության դիմում Է պատրաստել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության երեք պաշտոնյաների:

Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ կառավարության նախարարները նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնաթողության դիմումներ են պատրաստում առանց ամսաթվի, հաղորդել Է հեռուստաալիքը:

Այն բանից հետո, երբ ընտրությունները կայանան, նախագահը կորոշի՝ ընդունել այդ դիմումը կամ նախարարին թողնել երկրորդ ժամկետով:

Մինչդեռ, հեռուստաալիքի տվյալներով՝ Էսփերը վաղօրոք Է պատրաստել պաշտոնաթողության դիմումը, քանի որ նա եւ նախագահ Դոնալդ Թամփը վաղուց լավ հարաբերություններ չունեն այն տարակարծությունների պատճառով, որոնք վերաբերում են այս ամռանն ԱՄՆ-ում տեղի ունեցած բողոքները ճնշելու համար զինվորականների օգտագործմանը:

Ավելի վաղ Politico թերթը հաղորդել Էր, որ Թրամփը եւ նրա գլխավոր օգնականները նախարարների կաբինետի ընդգրկուն վերակառուցում են պլանավորում ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում:

Պաշտոնաթողության հնարավոր թեկնածուների թվում նշվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիս Ռեյը, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելը եւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը:

Բացի այդ, թերթի տվյալներով, սպասվում են կրթության նախարար Բեթսի ԴեՎոսի եւ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի պաշտոնաթողությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում