Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանը Ստեփանակերտը հրթիռակոծում է կասետային ռումբերով. ԼՐԱՑՎՈՂ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Ստեփանակերտը հրթիռակոծում է կասետային ռումբերով. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, հարվածներ դեռ չեն եղել:

ԼՐԱՑՈՒՄ

11:10-Լսվել է երկու պայթյունի ձայն:

11:20 - Ստեփանակերտում շարունակում են լսվել պայթյունների ձայները:

12:06- Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։

12:10- Ավելի քան մեկ ժամ տևելուց հետո տագնապի ազդանշանն անջատվել էր, սակայն րոպեներ անց նորից միացել է:

12:30- Օդային տագնապի ազդանշանը Ստեփանակերտում անջատվել է:

12:42-Կրկին միացել է տագնապի ազդանշանը, որին հաջորդել են պայթյունները: Լսվել է երեք պայթյունի ձայն:

12:54-Պայթյունները շարունակվում են. դրանք բազմաթիվ են ու շարունակվում են որոշակի դադարներով:

13:00- Օդային տագնապի ազդանշանն անջատվել է:

13:40- Ստեփանակերտում կրկին երկու-երեք պայթյուն է որոտացել:

15:30- Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապի ազդանշանը: Լսվել է պայթյունի ձայն, սակայն հեռվից:

16:45- Ստեփանակերտում կրկին պայթյունի ձայներ են լսվել: Օդային տագնապի ազդանշան, սակայն, միացված չէ:

16:52-Ստեփանակերտում 5 պայթյունի ձայն է լսվել:

Արցախի մայրաքաղաքը նոյեմբերի 5-ի լույս 6-ի ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում