Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվային անհասկանալի է Ալիեւի հուզական արձագանքը Լավրովի խոսքին

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվային անհասկանալի է Ալիեւի հուզական արձագանքը Լավրովի խոսքին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հինգշաբթի ՏԱՍՍգործակալությանը նշել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարի Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը»,- ասել է գործակալության աղբյուրը: «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:

«Միեւնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում