Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծում է Բերձոր և Շուշի քաղաքներն ու հարակից բնակավայրերը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծում է Բերձոր և Շուշի քաղաքներն ու հարակից բնակավայրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդբեջանի զինված ուժերը հրետակոծում են Արցախի Բերձոր և Շուշի քաղաքներն ու հարակից բնակավայրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը»,- ասված է հաղորդագրությունում:

Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, բերդաքաղաք Շուշին, Մարտունին, Մարտակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում