1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ուշ գիշերին հանդես կգա հայտարարությամբ եւ կհայտնի ընտրություններում մեծ հաղթանակի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես հայտարարությամբ հանդես կգամ այսօր ուշ երեկոյան: Մեծ հաղթանա՛կ»,-ասվում Է Twitter-ում զետեղված նախագահի հաղորդագրության մեջ:
Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել Է, որ վստահ Է ընտրություններում իր հաղթանակին:
«Հավատացե՛ք, մենք կհաղթենք (ընտրություններում)»,-ասել Է Բայդենը՝ ելույթ ունենալով Դելավերում: Նա հավելել Է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կարող են հայտնի չլինել «մինչեւ չորեքշաբթի օրվա առավոտյան կամ նույնիսկ ավելի ուշ»: «Ես հավատում եմ, որ մենք այս ընտրություններում հաղթանակի հասնելու ճանապարհին ենք»,-ընդգծել Է Բայդենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: