Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի. քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի. քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին կլինեն մանրամասներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ԱԻ ՊԾ-ն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում