Քաղաքականություն

Փաշինյանն ընդգծել է՝ ՌԴ-ն հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ընդգծել է՝ ՌԴ-ն հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ո՞վ է հիմա լավագույնս համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդի դերին և ո՞ւմ պետք է ներգրավվել՝ իրավիճակը հանգստացնելու համար:

The Jerusalem Post-ին տված հարցազրույցում վարչապետն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Ղարաբաղի հարցի կարգավորման միակ միջազգային ձևաչափը:

«Բայց պետք է նաև արձանագրել, որ գործնականում Ռուսաստանը հիմա ամենաակտիվ միջնորդական ջանքեր գործադրող պետությունն է: Եվ սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև Ռուսաստանն անմիջապես տարածաշրջանում ներկա է, Ռուսաստանն ինքը մեր տարածաշրջանի երկիր է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում