Էրդողանը չի թաքցնում Թուրքիայի զավթողական քաղաքականությունը. Greek City Times

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտորեն հայտարարել է, թե հարևան երկրների տարածքները, որտեղ թուրք զինվորականները և նրանց դաշնակիցները` զինյալ գրոհայինները, իրականացրել և իրականացնում են ռազմական գործողություններ, պետք է համարել թուրքական տարածքներ։

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրում է Greek City Times պարբերականը։

«Մենք նահատակներ ունեցանք Իդլիբում, Աֆրինում, «Ձիթենու ճյուղ» և «Ճանկ» գործողությունների ժամանակ և պետք է հիշենք, որ մեր նահատակների թափած արյունը այդ հողերը դարձնում է մեր երկրինը»,- հայտարարել է Էրդողանը։

Աղբյուրը կարծիք է հայտնում, որ 2018-2019 թվականներին, երբ Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության իբր «ահաբեկչական գործունեությունը» կասեցնելու նպատակով ներխուժեց Իրաք, իսկ հետո` Սիրիա, նախագահ Էրդողանը հայտարարում էր, որ ճանաչում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն հիմա անկաշկանդ հայտարարում է, որ Թուրքիան հավակնություններ ունի այդ տարածքների նկատմամբ։

Հայերեն Русский

Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

Արգենտինան Մեծ Բրիտանիայից պահանջել է դադարեցնել նավթի արդյունահանումը Ֆոլկլենդյան կղզիների մերձակայքում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երկրորդն է մրցաշարային աղյուսակում

Նեթանյահուն հայտնել է ԱՄԷ կատարած իր գաղտնի այցի մասին

OpenAI-ը չեղարկել է իր նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ անվտանգության մտավախությունների պատճառով

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը

Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը

«Ռոսատոմը» Հայաստանի հետ համագործակցում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ. Լիխաչով

Նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին ուժի սկզբունքը ավելի որոշիչ դեր ունի, քան նախկինում ձևավորված կանոնները. քաղաքագիտական տեսակետ