Օֆշորում գրանցված ընկերությունը Լոնդոնում շքեղ բնակարան է գնել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի որդու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական ջրօգտագործման ընկերության ղեկավար Ահմադ Ահմեդզադեի որդին՝ Ջումա Ահմեդզադեն բնակվում է Լոնդոնի կենտրոնում գտնվող շքեղ բնակարաններից մեկում, սակայն բնակարանը գնել է ոչ թե ինքը, այլ օֆշորում գրանցված Vremax ընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին իր հետաքննական հոդվածում հայտնել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնը (OCCRP):

Ահմադ Ահմեդզադեի գլխավորած ադրբեջանական պետական ջրօգտագործման ընկերությունը ամբարտակի կառուցման երկու շահավետ պայմանագիր է կնքել Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մեհմեթ Ջենգիզին պատկանող շինարարական ընկերությունների հետ: Ջենգիզի ընկերության կողմից Ադրբեջանում հսկայական ամբարտակի կառուցման մասին պայմանագիր ստորագրելուց մի քանի ամիս առաջ Ջենգիզի կողմից վերահսկվող լոնդոնյան ընկերությունը 3 մլն դոլար է վճարել Vremax ընկերությանը:

Հոդվածում նշվում է, որ պարզ չէ, թե իրականում ինչով է զբաղվում օֆշորում հիմնված Vremax ընկերությունը։ Այն չունի կայք, հայտնի չեն նաև սեփականատերերն ու բաժնետերերը:

Վճարումը ստանալուց հետո Vremax-ը 2,3 միլիոն դոլարով բնակարան է գնել Քենսինգթոնում և Չելսիում, որոնք Լոնդոնի ամենաթանկ համարվող շրջաններից են: Այնտեղ գտնվող շքեղ բնակարանում բնակվում է Ադրբեջանի պետական ջրօգտագործման ընկերության ղեկավար Ահմադ Ահմեդզադեի որդին՝ Ջումա Ահմեդզադեն։

Մի քանի տարվա ընթացքում Vremax-ը ծախսել է ավելի քան 3,4 միլիոն դոլար, որոնցով Ահմեդզադեն կարողացել է միացնել հարևանությամբ գտնվող երկու բնակարանները, այդպիսով մեծացնելով իր բնակարանի մակերեսը: Նրան պատկանող բնակարանն այժմ ունի 273 քառակուսի մետր մակերես, ինչը մեծ է նույնիսկ Լոնդոնի կենտրոնի չափանիշներով:

Vremax ընկերությունը գրանցված է Վիրջինյան կղզիներում, ինչը հնարավորություն չի տվել լրագրողներին հավելյալ մանրամասներ պարզել ընկերության սեփականատերերի հետ կապված: OCCRP-ի մասնագետները նշում են, որ այս գործը հետագա հետաքննություն է պահանջում:

Հայերեն English Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս