Ավստրիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Վիեննայում իրականացված գրոհի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կառավարությունը որոշում Է ընդունել եռօրյա սուգ հայտարարել Վիեննայում իրականացված մի շարք հարձակումներից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Wiener Zeitung թերթը: Սուգը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը ներառյալ: Որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի արտահերթ նիստում: Կառավարական բոլոր շենքերում կխոնարհվեն ազգային դրոշները, Ավստրիայի տարածաշրջաններին ղեկավարներին կոչ են արել նույն կերպ վարվել: Նոյեմբերի 3-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 15:00-ին) տեղի կունենա լռության րոպե՝ ի հիշատակ զոհվածների: Նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն Է:

Զոհվել Է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր: Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք: Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում Է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ: Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են ըստ հնարավորինս տանից դուրս չգալ: Չեղարկվել են Ազգային խորհրդի եւ խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ