Աֆղանստանում 24 մարդ Է տուժել ռազմակայանի վրա գրոհելու հետեւանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 24 մարդ, ներառյալ զինծառայողներ են տուժել Աֆղանստանի Կունդուզի նահանգի ռազմակայանի վրա իրականացված գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղի հիվանդանոցներից մեկի բժիշկը:

Հարձակումը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ին Իմամ Շահիբի շրջանում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, պայթել Է ականապատված ավտոմեքենան, որից հետո փոխհրաձգություն Է սկսվել զինյալների եւ զինծառայողների միջեւ:

Ինչպես հայտնել Է բժիշկը, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել Է 14 զինծառայող եւ 10 խաղաղ բնակիչ:

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել Է, որ ականապատված ավտոմեքենան պայթել Է Աֆղանստանի սահմանապահ զորքերի ճամբարի հարեւանությամբ գտնվող Կունդուզի նահանգում: Պայթյունից հետո սկսվել Է հրաձգություն:

Ավելի ուշ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել Է հարձակման մասին տեղեկատվությունը: Նաեւ գերատեսչությունում հաղորդել են մահապատ-ահաբեկչի ոչնչացման մասին՝ նախքան նա կկարողանար իրագործել իր մտադրությունները:

«Մահապարտ-ահաբեկիչը, որը ցանկանում Էր գրոհել Աֆղանստանի սահմանապահ զորքերի պահակակետի վրա…Կունդուզի նահանգում, նկատել են եւ ոչնչացրել` նախքան նա կկարողանար հասնել իր նպատակին»,-Twitter-ում հաղորդել Է նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փոխհրաձգության արդյունքում, որն սկսվել Է ավելի ուշ, զինյալների մի մասը ոչնչացվել Է, մյուսներին հաջողվել Է փախչել:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը