Ղարաբաղյան հիմնահարց

Հերոսական դրվագներից. չորս հոգով ներթափանցել են թշնամու թիկունք և ոչնչացրել ականանետային դասակ

1 րոպեի ընթերցում

Հերոսական դրվագներից. չորս հոգով ներթափանցել են թշնամու թիկունք և ոչնչացրել ականանետային դասակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ նրանք 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել:

Նշվում է, որ բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում