Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր. ԼՐԱՑՎՈՂ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում են տեղական լրատվամիջոցները:

Հաղորդվում է 7 զոհիմասին:

Առայժմ հայտնի չէ`դեպքը կապ ունի ահաբեկչության հետ, թե ոչ:

Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը:

ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ հարձակվողները մի քանիսն էին, նրանցից մեկը սպանվել է:

Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Սպանվել է մի քանի մարդ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ կրակոցներին զուգահեռ, ահաբեկիչները քաղաքի մյուս ծայրում գտնվող ճապոնական ռեստորանում պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց։

Ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով ոստիկաններից մեկը սպանվել է։

Ավստրիական OE 24 հեռուստաալիքը հայտնել է, որ ոստիկանները 4 ահաբեկչի են ձերբակալել։ Հեռուստաընկերությունը ցուցադրել է ահաբեկիչների ձերբակալման կադրերը։ Նրանք բոլորը միանման են հագնված եղել՝ սպիտակ շալվարներով։ Վայրը, որտեղ ահաբեկիչները ձերբակալվել են, սինագոգի մոտակայքում են, որի մոտ տեղի էին ունեցել կրակոցները։

Ավստրիայի ներքին գործերի նախարար կարլ Նեհամերը հայտարարել է, որ ահաբեկչությունը Վիեննայում շարունակվում է՝ քաղաքացիներին կոչ անելով դուրս չգալ տներից։ Նա հայտարարել է, որ գործ ունեն շարունակվող ահաբեկչական հարձակման հետ։ Նրա խոսքով՝ Ավստրիայի իշխանությունները շարունակում են պայքարել ենթադրյալ ահաբեկիչների դեմ։«Մենք ելնում ենք նրանից, որ ահաբեկիչները մի քանիսն են, նրանք լավ զինված են և վտանգավոր»,- ասել է Նեհամերը։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ Վիեննայում ահաբեկիչների որոնման հատուկ գործողությունը կավարտվի մի քանի ժամից։ Ավստրիայի կանցլերն այս մասին ասել է ORF հեռուստաընկերության ուղիղ եթերում։

«Ես հույս ունեմ, որ հաջորդող ժամերին կհաջողվի վերացնել սպառնալիքը և վաղը վերականգնել հասարակական կյանքը»,- ասել է Կուրցը։

Նա հավելել է, որ Վիեննայում կրակոցներ արձակած հանցագործները լավ զինված են և պրոֆեսիոնալ պատրաստված։ «Առկա տվյալների համաձայն՝ նրանք շատ լավ զինված են։ Սա միանշանակ ահաբեկչություն է»,- հայտարարել է Կուրցը։

Հայերեն English Русский

Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ»-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան

Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ