Միջազգային

ԱՄՆ պետդեպը նշել է, որ դեռ կա ռուսական C-400-ների պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպը նշել է, որ դեռ կա ռուսական C-400-ների պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգում դեռ կա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը` պայմանավորված վերջինս կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետական քարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այդ հնարավորությունը միշտ դիտարկվել է: Չկա որևէ նախօրոք ծրագրված ժամանակահատված այդ հարցի քննարկման և պատժամիջոցների կիրառման համար»,- ասել է Կուպերը:

Թուրքիան ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերել և արդեն իսկ փորձարկումներ իրականացրել, ինչի պատճառով ԱՄՆ զգուշացրել է պատժամիջոցներ կիրառելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում