Քրդական աշխատավորական կուսակցությունը ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քուրդիստանի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն ՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը, որով չվերամշակված նավթը տարածաշրջանից տեղափոխվում էր Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Parstoday»-ը, ՔԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ապստամբները պայթեցրել են Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք թաղամասով անցնող նավթատարը:

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հարձակումից հետո իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին եւ դատապարտել է Թուրքիայի տարածքով տարածաշրջանից նավթի արտահանման կասեցումը:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հարավային Մուսանա նահանգում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, 25-ը վիրավորվել:

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում