Սիրիացի ահաբեկչին գերեվարել է Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին ընկերների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի հերթական ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիին նոյեմբերի 1-ին գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Գերեվարված հերթական ահաբեկչի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ահավասիկ՝ եւս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ՝ գերեվարված Արցախի պաշտպանության բանակի կողմից: Սպասենք նրա առավել մանրամասն ցուցմունքներին»:

Գերեվարված սիրիացի վարձկանը Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ է: Հրապարակված նախնական հարցաքննության տեսանյութից պարզ է դառնում, որ գերեվարվածը 1988թ. ծնված Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Ամուսնացած է: Ունի 5 երեխա: Արցախում, նրա խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար պարգևավճար՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Հոկտեմբերի 30-ին ևս Արցախի ՊԲ-ն վարձկան-ահաբեկչի էր գերեվարել: Նա հարցաքննության ընթացքում պատմել էր իրենց հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու մասին: ՀՀ վարչապետն անդրադարձել է բացահայտումներին՝ նշելով, որ միջազգային հանցավոր ցանցի բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան