Ադրբեջանի հարվածից վնասվել է Շուշիի իրանական «Գոհար Աղա» մզկիթի պատը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրադի և սմերչի կայանքներից հարվածի հետևանքով վնասվել է Շուշիի «Գոհար Աղա» իրանական մզկիթի պատը: «Արմենպրես»-ը տեղեկությունը ճշտեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

ԱԻ ՊԾ-ից տեղեկացրին, որ թեև հարվածը թիրախավորված է եղել, սակայն շատ լուրջ վնաս չի հաջողվել հասցնել, այն ընկել է մզկիթի պատի կողքին, վնասվել է պատի մի հատվածը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրին նաև, որ նոյեմբերի 1-ին Շուշիի ուղղությամբ հարվածները շատ են եղել:

ԱԻ ՊԾ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ ի հավելումն արդեն նշվածի հայտնում է, որ նոյեմբերի 1-ին օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ «Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։ Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,-նշում են ծառայությունից։

Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 8-ին էլ երկու անգամ հրթիռակոծել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Այսպիսով Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր համար մշակութային, կրոնական արժեքները ոչինչ են, նա շարունակում է ցեղասպան իր քաղաքականությունը՝մշտապես թիրախի տակ պահելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու օբյեկտները:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է