Ղարաբաղյան հիմնահարց

Արցախի ՊԲ-ն գերեվարել է ևս մեկ ահաբեկչի

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊԲ-ն գերեվարել է ևս մեկ ահաբեկչի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը խոստանում է մանրամասներ տրամադրել առաջիկայում:

Հոկտեմբերի 30-ին ևս Արցախի ՊԲ-ն ահաբեկչի էր գերեվարել՝ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխեր, որը հարցաքննության ընթացքում նշել էր, որ ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է, ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանել է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանա-արցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո նրան լքել են զինակիցները: Պատմել է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ նրանց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում