Արցախի բնակավայրերում իրավիճակը հանգիստ է. Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խաղաղ բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան»,- նշում են ԱԻՊԾ-ից։
Արցախի առաջնագծի հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններումհոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են:Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Գիշերը հրետակոծվել են նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։