Ղարաբաղյան հիմնահարց

Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել. ԼՐԱՑՎՈՂ

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում պայթյուններ են որոտացել. ԼՐԱՑՎՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նոյեմբերի 1-ի առավոտյան պայթյուններ են որոտացել:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ միացել է օդային տագնապի ազդանշանը: Լսվել է մոտ վեց պայթյունի ձայն:

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

10:05- Օդային տագնապի ազդանշանն անջատվել է մոտ 15 րոպե հնչելուց հետո:

10:32-Կրկին միացել է օդային տագնապի ազդանշանը:

11:33- Ստեփանակերտում պայթյունի երեքձայն է լսվել:

11:35- Միացել է օդային տագնապի ազդանշանը:

11:46- Տագնապի ազդանշանն անջատվել է:

12:10- Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան։

14:02-Ստեփանակերտում չորս պայթյունի ձայն է լսվել: Միացել է օդային տագնապի ազդանշանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում